• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յոհան Կաբայեն չի մտածում իր ապագայի մասին

Յոհան Կաբայե«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն հայտնել է, որ ուշադրություն չի դարձնում իր ապագայի մասին լուրերին և կենտրոնացած է միայն «կաչաղակների»՝ Պրեմիեր Լիգայում տեղը պահելու վրա:

Անցած մրցաշրջանում «Նյուքասլը» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, սակայն այս տարի թիմը պայքարում է Պրեմիեր Լիգայում մնալու համար:

Լուրեր են պտտվում, որ այս ամռանը «կաչաղակները» կբաժանվեն Կաբայեից, որի ծառայություններով հետաքրքրվում են մեծ ակումբներ: Մինչդեռ Յոհանն այս պահին այդ մասին չի մտածում:

-Ես դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ և այժմ մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես մնալ Պրեմիեր Լիգայում: Առջևում երկու գավաթային եզրափակիչ կա, իսկ արձակուրդ հետո է լինելու: Ես «Նյուքասլում» եմ և չեմ ցանկանում մտածել ապագայի մասին, երբ մենք դեռ երկու հանդիպում ունենք:

Շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս այս ակումբում և այս երկրպագուների համար: Մենք բոլորս սխալներ ենք գործել մրցաշրջանի մեկնարկին: Այդ իսկ պատճառով մենք այժմ պայքարում ենք այստեղ մնալու համար: Սակայն դա խնդիր չէ, քանի որ մենք սովորեցինք այդ սխալների վրա,- հայտնել է Կաբայեն: The Evening Chronicle