Կիսապաշտպան Յոսի Բենայունն այս ամառ կհեռանա «Չելսիից» և ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի ռուսական առաջնությունում:
32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Համագործակցությունը երկարաձգելու մասին խոսակցություն չկա: Միևնույն ժամանակ «Լիվերպուլի», «Արսենալի» և «Վեստ Հեմի» նախկին խաղացողի ծառայություններով հետաքրքրված են ռուսական «Ռուբինն» ու «Լոկոմոտիվը»: Գործակալ Ռոնեն Կացավի խոսքերով ամռանը Յոսին որոշում կկայացնի:
-Բենայունն ամռանը կդառնա ազատ գործակալ, և այսպիսի ուժեղ խաղացողն անկասկած կհետաքրքրի շատերին: Յոսին դեռ կենտրոնացած է իր խաղի վրա «Չելսիի» կազմում, որպեսզի արժանավայել ավարտի ընթացիկ մրցաշրջանը: Դրանից հետո մենք կուսումնասիրենք բոլոր տարբերակները: Այնպես որ կիսապաշտպանի ապագան դեռ որոշված չէ,- հայտնել է նա: