• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» բանակցում է «Բարսելոնայի» հետ Ֆաբրեգասի տրանսֆերի վերաբերյալ

Սեսկ Ֆաբրեգաս«Մանչեսթեր Յունայթեդը» նախնական բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին գնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ESPN-ը:

«Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վերջապես հայտնել է իր տրանսֆերային ծրագրերի մասին: Շոտլանդացին ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանության գիծը և այդ դիրքի համար ձեռք բերել մեկ-երկու ֆուտբոլիստ:

Մոյեսի տրանսֆերային նպատակներն են Մարուան Ֆելայնին «Էվերթոնից», Տիագո Ալկանտարան «Բարսելոնայից» և առաջին հերթին Ֆաբրեգասը: Վերջին երկու ֆուտբոլիստների հետ բանակցություններն արդեն սկսվել են:

Սպասվում է, որ «Բարսելոնան» Ալկանտարայի համար կպահանջի 18 մլն ֆունտ, իսկ Ֆաբրեգասի տրանսֆերային արժեքը դեռ հայտնի չէ:

Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդը» պատրաստ է 25 մլն ֆունտ վճարել «Արսենալի» նախկին խաղացողի համար: