• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» գնում է տրանսֆերային նոր ռեկորդի

Թոմաս ՄյուլերԻնչպես հայտնում է բրտիանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով Sport BILD֊ին, «Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային առաջարկ է արել «Բավարիային»՝ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին գնելու համար։

Մյուլերի համար արված «Յունայթեդի» 50 մլն ֆունտի առաջին առաջարկը մերժվել էր։ Այս անգամ «կարմիր սատանաները» պատրաստ են մյունխենյան ակումբի առաջատարին ձեռք բերելու համար վճարել 60 մլն ֆունտ, ինչը կլինի Պրեմիեր Լիգայի ռեկորդի թարմացում։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Յունայթեդը» Անխել Դի Մարիային «Օլ Թրաֆորդ» բերելու համար Մադրիդի «Ռեալին» վճարեց 59.7 մլն ֆունտ։

Իսկ ESPN֊ը հայտնում է, որ տրանսֆերը կայանալու դեպքում Թոմասը Մանչեսթերում կվաստակի տարեկան 7 մլն ֆունտ։

Ավելացնենք, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը լավ ճանաչում է Մյուլերին, ում հետ աշխատել է գերմանական ակումբում։

Van-Gall