• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» գտել է Քեյնի ևս երկու մատչելի այլընտրանք

«Մանչեսթեր Յունայթեդը» գտել է «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ևս երկու մատչելի այլընտրանք:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Քեյնը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի թիվ մեկ թիրախն է այս ամառ հարձակվողների շրջանում:

Այնուամենայնիվ, Օլդ Թրաֆորդում վախենում են խճճվել «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ բանակցությունների մեջ, ուստի դիտարկում են մի քանի այլընտրանքային տարբերակներ:

«Յունայթեդը» դիտարկում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆուտբոլիստ Ռանդալ Կոլո-Մուանիին և «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հեյլունդին:

24 ամյա Կոլո-Մուանին այս մրցաշրջանում իր ակումբի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ: Ռանդալը մասնակցել է Ֆրանսիայի հավաքականի կազմում անցած շաբաթ Հոլանդիայի և Իռլանդիայի դեմ տարած հաղթանակներում:

20 ամյա Հեյլունդն իր մասին իմանալ տվեց անցյալ շաբաթ՝ նշելով իր դեբյուտը Դանիայի կազմում՝ հեթ-տրիկ կատարելով Ֆինլանդիայի դեմ խաղում: Անցած կիրակի Ռասմուսը ևս երկու գոլ խփեց Ղազախստանի դեմ խաղում:

Ե՛վ Կոլո-Մուանին, և՛ Հեյլունդը միայն անցյալ ամառ են տեղափոխվել իրենց ներկայիս ակումբներ, և երկուսն էլ ունեն մինչև 2027 թվականը գործող պայմանագրեր:

Բացի այդ, «Յունայթեդում» դիտարկվում են նաև Վիկտոր Օսիմենը «Նապոլիից», Գոնսալո Ռամոսը «Բենֆիկայից» և Թեմմի Աբրահամը «Ռոմայից»:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր