• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» հնարավոր է պայքարի Վերտոնգենի համար

Յան Վերտոնգեն«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը մտածում է հունվարին «Ուայթ Հարթ Լեյնից» հեռանալու մասին: Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար պայքարող ակումբներից է համարվում «Մանչեսթեր Յունայթեդը»:

Գաղտնիք չէ, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նախապատվությունը տալիս է ոչ թե Վերտոնգենին, այլ Յունես Կաբուլին: Հենց ֆրանսիացին է ստացել ավագի թևկապը և Յանի փոխարենը տեղ հիմնական կազմում:

Պոչետինոն գերադասում է ոչ միայն Կաբուլին, այլ նաև Ֆեդերիկո Ֆասիոյին, ով ամռանն է տեղափոխվել «Տոտտենհեմ», ինչպես և Մաուրիսիոն: Մեծ է հավանականությունը, որ բելգիացին ոչ միայն կմերժի երկարաձգել պայմանագիրը, այլ նաև մտածել ակումբը փոխելու մասին:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, 27-ամյա Վերտոնգենն իրեն լավ է զգում Լոնդոնում և նախընտրում է մնալ այնտեղ: Սակայն քիչ է հավանականությունը, որ «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին իր ֆուտբոլիստին կվաճառի «Արսենալին» կամ «Չելսիին»:

Ավելի հավանական է համարվում, որ Վերտոնգենը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», որը լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում: Յանի ծառայություններով հետաքրքրված էր «կարմիր սատանաների» դեռ նախորդ մարզիչ Դևիդ Մոյեսը:

Daily Mirror-ի տվյալներով, Լևին մտադիր է Վերտոնգենի համար պահանջել ոչ պակաս, քան 18 մլն ֆունտ: Հունվարին բավարար առաջարկ չստանալու դեպքում «Տոտտենհեմը» Յանի ապագայի հարցը կորոշի ամռանը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր