• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» Մոյեսի համար ներողություն է խնդրել «Էվերթոնից»

Դևիդ Մոյես«Էվերթոնը» գրավոր ներողություն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից այն բանի համար, թե ինչպես են նրանք աշխատանքի ընդունել իրենց գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Գուդիսոն Պարկում» դժգոհ են նրանից, որ «Յունայթեդը» Մոյեսի հետ մի քանի ամիս առաջ է համաձայնության եկել մինչև պաշտոնական նշանակումը և հայտարարել է դրա մասին անցած մրցաշրջանի ավարտից երեք շաբաթ առաջ:

Աղբյուրի համաձայն, «Էվերթոնն» անգամ պատրաստ էր մեծամասշտաբ բողոք ներկայացնել Պրեմիեր Լիգային: Սակայն, ամենայն հավանականությամբ, «Յունայթեդի» ներողությունը կօգնի հարթել լարված իրավիճակը:

Բացի այդ, հայտնի է, որ «կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել «Էվերթոնի» ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսին, սակայն «Օլդ Թրաֆորդում» հասկանում են, որ ստիպված կլինեն մեծ գումար տալ ֆուտբոլիստին գնելու համար: