• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» չի պատրաստվում դիմել Ֆիլ Ջոնսին

«Մանչեսթեր Յունայթեդը» չի դիտարկում պաշտպան Ֆիլ Ջոնսին դիմելու տարբերակը պաշտպանական գծում ունեցած վնասվածքների թվով պայմանավորված:

Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում «Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը կորցրեց Լիսանդրո Մարտինեսին, իսկ Ռաֆայել Վարանը բաց կթողնի մի քանի շաբաթ։

Առողջական խնդիրներ ունեն նաև Տիրել Մալասիան և Լյուկ Շոուն, ովքեր նախորդ տուրում չեն կարողացել մասնակցել «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ արտագնա խաղին։

Իրավիճակն իրականում ավելի վատ է, քանի որ «կարմիր սատանաների» ավագ Հարի Մագուայռը որակազրկման պատճառով բաց կթողնի կիրակի օրը կայանալիք «Բրայթոնի» դեմ խաղը:

Չնայած դրան, «Ուեմբլի» ուղևորության ժամանակ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը մտադիր չէ օգտվել 31 ամյա Ջոնսի ծառայություններից, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։

Ջոնսը, ով չի խաղացել Պրեմիեր լիգայում, նույնպես առողջական խնդիրներ ունի և չի կարողացել լիարժեք մարզվել ամբողջ մրցաշրջանի ընթացքում, հայտնում է The Athletic-ը: