«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկել հարձակվող Անտոնի Մարսյալին:
Աքիլեսյան գարշապարի վնասվածքը Մարսյալին հետ պահեց մասնակցելում «Սաութհեմփթոնի» դեմ «Յունայթեդի» 0-1 հաղթանակին, սակայն նա օգնեց «կարմիր սատանաներին» 3-րդ տուրում 2:1 հաշվով հաղթանակ տանել «Լիվերպուլի» նկատմամբ:
«Լիվերպուլի» դեմ անցկացրած այդ 45 րոպեները միակ են այս մրցաշրջանում Անտոնիի համար, սակայն «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը գնահատում է 26-ամյա ֆրանսիացուն:
«Յունայթեդի» ղեկավարները ցանկանում են պաշտպանել իրենց ներդրումները ֆուտբոլիստի կարիերայի մեջ, ում պայմանագրի ժամկետի ավարտին դեռ 2 տարի կա, և ով ակումբին արժեցել է 55 միլիոն ֆունտ յոթ տարի առաջ:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Յունայթեդը» պատրաստվում է Մարսյալի հետ պայմանագիր կնքել մինչև 2026թ, շաբաթական 270 000 ֆունտ աշխատավարձով։
Բացի այդ, «Յունայթեդի» կազմում Պրեմիեր լիգայի 176 խաղում Անտոնին խփել է 56 գոլ, ինչը թղթի վրա այնքան էլ վատ չի երևում, սակայն «Մոնակոյի» նախկին հարձակվողը երբեք չի կարողացել երկար ժամանակ պահպանել լավ մարզավիճակը։