• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» պատրաստ է Ալկանտարային տարեկան 6.7 մլն ֆունտ վճարել

Տիագո Ալկանտարա«Մանչեսթեր Յունայթեդը» «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Տիագո Ալկանտարային շաբաթական 120 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր է առաջարկել:

Ինչպես հաղորդում է Goal-ը, «Յունայթեդի» ղեկավարները վստահ են, որ կհաղթեն Ալկանտարայի համար մղվող պայքարում: Հիշեցնենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»:

«Յունայթեդի» վստահությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձամբ Տիագոն ցանկություն է հայտնել տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»: Հաղորդվում է, որ մոտակա ժամանակում 22-ամյա իսպանացին «Բարսելոնային» կհայտնի իր որոշաման մասին:

Տիագոյի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ կլրանա 2015թ-ի ամռանը և ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները հնարավոր է գնել ֆիքսված 18 մլն եվրոյով (15.4 մլն ֆունտ):

«Կարմիր սատանաների» այս գայթակղիչ առաջարկով Ալկանտարան կարող է դառնալ Դևիդ Մոյեսի թիմի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:

Հետաքրքիր փաստեր