• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» ռեկորդային գումար կառաջարկի Ֆաբրեգասի համար

Սեսկ Ֆաբրեգաս«Մանչեսթեր Յունայթեդը» չի կորցրել հույսերը` ձեռք բերելու  «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին և պատրաստվում է վերադառնալ իր երրորդ առաջարկությամբ: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ն իր բացառիկ հոդվածում:

Ավելի վաղ հուլիսին «կարմիր սատանաներն» արդեն երկու մերժում ստացել են` առաջարկելով 26 մլն և 30 մլն ֆունտ: «Յունայթեդը» մտադիր չէ կանգ առնել և պատրաստ է ակումբի համար ռեկորդային գումար առաջարկել Ֆաբրեգասի համար: Ենթադրվում է, որ նոր առաջարկը կլինի 35 մլն ֆունտ:

Ֆաբրեգասը հրապարակայնորեն որևէ մեկնաբանություն չի տվել իր ապագայի վերաբերյալ, սակայն «Յունայթեդում» վստահ են, որ Ֆաբրեգասը պատրաստ է «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելուն:

«Բարսելոնայի» երկրպագուները դժվար թե հավանություն տան Ֆաբրեգասի վաճառքին, սակայն տրանսֆերի արժեքը կարող է բավական հարգելի պատճառ լինել, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ կատալոնացիները ձեռք բերեցին Ֆաբրեգասին 25 մլն ֆունտով, և հիմա նրանք արագ գումար աշխատելու լավ հնարավորություն ունեն:

Հետաքրքիր փաստեր