«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է այն գինը, որով պատրաստ կլինի հաջորդ ամառ բաժանվրել հարձակվող Մեյսոն Գրինվուդից:
Հիշենք, որ ներքին հետաքննությունն ավարտելուց հետո «Յունայթեդը» որոշել է, որ Գրինվուդը չի վերադառնա ակումբ՝ խաղալու համար: Այսպիսով, Մեյսոնը վարձավճարով ուղարկվեց «Խետաֆե» մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Գրինվուդն արդեն հասցրել է բացել է «Խետաֆեում» գոլերի հաշիվը, և խոսակցություններ կան, որ 22 ամյա անգլիացին պատրաստ է մշտական տրանսֆերով միանալ իսպանական ակումբին:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Գրինվուդի ելույթը գրավել է «Սևիլիայի» հետաքրքրությունը, որը հաջորդ ամառ կարող է մրցակցել «Խետաֆեի» հետ Մեյսոնին ձեռք բերելու իրավունքի համար։
Իր կարիերայի գագաթնակետում, նույնիսկ մինչ ընկերուհուն բռնաբարելու և ծեծի ենթարկելու սկանդալային պատմությունը, Գրինվուդը գնահատվում էր 50 միլիոն ֆունտ ստերլինգ։
Եթե Գրինվուդը շարունակի իրեն լավ դրսևորել այս մրցաշրջանում, «Յունայթեդը» ակնկալում է, որ իր ակադեիայի շրջանավարտի համար կվաստակի մոտ 20-25 միլիոն եվրո (17,3-21,7 միլիոն ֆունտ):