«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդին, նույնիսկ եթե Դավիդ Դե Խեան մնա ակումբում:
Ինչպես գիտեք, Դե Խեայի պայմանագիրը ավարտվում է հունիսի վերջին, որը դեռ չի երկարաձգվել։ Եթե խոսակցություններին կարելի է հավատալ, ապա Դավիդն արդեն համաձայնեցրել է նոր գործարքը, սակայն «Յունայթեդի» ղեկավարությունը չի շտապում ստորագրել փաստաթղթերը:
Ինչպես էլ դասավորվի Դե Խեայի ճակատագիրը, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ցանկանում է այս ամառ գնել ևս մեկ բարձրակարգ դարպասապահ՝ Դավիդին փոխարինելու կամ նրա հետ մրցակցելու համար:
Ըստ talkSPORT-ի, «Յունայթեդը» այդ դերի համար դիտարկում է Անգլիայի թիվ հիմնական դարպասապահ Փիքֆորդին, որի «Էվերթոնը» ավարտված մրցաշրջանում գրեթե դուրս էր մնացել Պրեմիեր լիգայից:
Նույնիսկ էլիտայում իրենց գրանցման երկարաձգման պարագայում «Էվերթոնը» գտնվում է ծանր ֆինանսական իրավիճակում, որը կարող է դրդել «իրիսներին» վաճառել Փիքֆորդին մոտ 30 միլիոն ֆունտով:
Ինքը՝ 29 ամյա Փիքֆորդը, պատրաստ է տեղափոխվել «Յունայթեդ», որտեղ կարող է իրականացնել Չեմպիոնների լիգայում խաղալու իր երազանքը: