«Լիվերպուլի» նախկին մարզական տնօրեն Մայքլ Էդվարդսը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Էդվարդսը լքեց «Լիվերպուլը» անցյալ ամառ՝ 11 տարի մերսիսայդյան ակումբում անցկացնելուց հետո: Այս ընթացքում Մայքլը տրանսֆերային գուրուի համբավ է ձեռք բերել՝ դառնալով Յուրգեն Կլոպի թիմի հաջողությունների ճարտարապետը։
Նախորդ ամիսներին Էդվարդսին դիմել էին տարբեր ակումբներ, հատկապես՝ «Չելսին» և «Ռեալը»: Սակայն Football Insider-ին հայտնի դարձավ, որ Մայքլն այլ տարբերակ է ընտրել։
Նախորդ տարիներին տրանսֆերային շուկայում բազմաթիվ թանկարժեք սխալներից հետո «Յունայթեդը» դիմել է Էդվարդսին, և կողմերը գրեթե համաձայնեցրել են համագործակցության պայմանները:
Սպասվում է, որ Էդվարդսը հաջորդ ամառ աշխատանքի կանցնի Մանչեսթերում։ Մայքլին չի կաշկանդում ակումբի վաճառքի հետ կապված անորոշությունից: