«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կիսվել է իր հիասթափությամբ, որ «կարմիրները» հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում չեն խաղա:
Հինգշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդի» 4-1 հաշվով հաղթանակը «Չելսիի» նկատմամբ նշանակում է, որ «Լիվերպուլը» կկորցնի բոլոր շանսերը Պրեմիեր լիգայի լավագույն 4-յակ մտնելու և հաջորդ մրցաշրջանում կխաղա միայն Եվրոպա լիգայում:
30 ամյա եգիպտացին, ով նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» հետ հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, Օլդ Թրաֆորդում կայացած հանդիպումից հետո անմիջապես դիմել է իր ակումբի երկրպագուներին։
«Ես լիովին հիասթափված եմ: Դրա համար բացարձակապես ոչ մի արդարացում չկա: Մենք ունեինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր հաջորդ տարի Չեմպիոնների լիգա մտնելու համար, բայց մենք ձախողվեցինք»:
«Մենք «Լիվերպուլն» ենք, և այս մրցաշարին մասնակցելը նվազագույնն է: Ցավում եմ, բայց դեռ վաղ է ավելի ոգևորող կամ լավատեսական ուղերձի համար: Մենք հիասթափեցրինք ձեզ, և մենք ինքներս մեզ հիասթափեցրինք», – գրել է Սալահը սոցիալական ցանցերում: