«Տոտտենհեմը» պաշտոնապես հաստատել է բելգիական «Ստանդարտի» պաշտպան Էզեկիլ Ֆրայերսի տրանսֆերը: Տեղափոխության մանրամասները պահվում է գաղտնի:
«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա սանը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է Պրեմիեր Լիգայի երկու հանդիպման: 2012թ-ի օգոստոսին Էզեկիլը տեղափոխվեց բելգիական «Ստանդարտ», որի հետ ստորագրեց երկու տարվա պայմանագիր:
Սակայն Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը այժմ որոշել է վերադառնալ հայրենիք:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը դեռևս չի պատրաստվում Էզեկիլին տեղ հատկացնել թիմի մեկնարկային կազմում: