«Յուվենտուսը» պաշտոնապես հայտնել է «Չելսիի» վինգեր Խուան Կուադրադոյին մեկ մրցաշրջանով վարձակալելու մասին։
Հիշեցնենք, որ Կոլումբիայի ազգային հավաքականի առաջատարներից մեկը «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվեց անցած ձմեռ։ «Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ էր, որ Խուանն արագ կհարմարվի Պրեմիեր Լիգային, սակայն նրա սպասումները չարդարացան։
«Չելսիի» կազմում ընդամենը 13 խաղի մասնակցելուց հետո Կուադրադոն վերադարձավ Սերիա Ա, որտեղ ստեղծել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր անունը։
Ինչպես հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, այսօր Խուանն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և միացել է իր նոր թիմակիցներին։