«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ իր ակումբը մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյին, ում ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հայտնի է, որ ներկա պահին Անգլիայի չեմպիոնները փնտրում են այնպիսի խաղացողի, ով կուժեղացնի թիմի միջին գիծը: Որոշ տվյալներով, «Յունայթեդը», ի թիվս այլ թեկնածուների, ուշադրություն է դարձրել 27-ամյա Մարկիզիոյի վրա:
Սակայն «Յուվենտուսում» պարզ հասկացրել են, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց սանից` երկարաձգելով Կլաուդիոյի պայմանագրի ժամկետը:
-Մենք չենք վաճառի նրան: Կարծում եմ, որ Մարկիզիոյի մեծ կարևորությունը «Յուվենտուսի» համար դարձավ պատճառ, որպեսզի նրա հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվի մինչև 2017թ-ի ամառ:
Մենք կվերլուծեինք իրավիճակը, եթե որևէ սենսացիոն առաջարկություն ստանայինք, սակայն մինչ այս պահը նման բան տեղի չի ունցել,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Calciomercaton-ն: