• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յուրգեն Կլոպը չի պատրաստվում գլխավորել «Չելսին»

Յուրգեն ԿլոպԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ իրեն չի հետաքրքրում «Չելսի» տեղափոխվելու առաջարկը:

Լուրերի համաձայն «ազնվականները» արդեն սկսել են Ռաֆայել Բենիտեսին փոխարինող փնտրել:

Խոսվում է, որ թեկնածուների մեջ է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Սակայն Յուրգենը չի պատրաստվում լքել գերմանական ակումբը:

-Ես մինչև 2016թ-ը պայմանագիր ունեմ: Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ մինչև 2016թ-ը չեմ հեռանա Դորտմունդից: Բոլորը կարծում են, որ չեմ կարողանա պահել խոսքս և կտեղափոխվեմ «Ռեալ» կամ «Չելսի»:

Մինչ Դորտմունդը, ես մարզում էի «Մայնցը»: Այն ժամանակ էլ բազում առաջարկներ կային, սակայն ես վաղաժամ չխզեցի պայմանագիրը: Ես գոհ եմ այն ամենով, ինչ անում եմ «Բորուսիայում»: Հաճելի է, որ «Չելսիի» նման ակումբը հետաքրքրված է ինձնով, սակայն ես կշարունակեմ աշխատել Դորտմունդում,- ասել է Կլոպը: Evening Standard