«Մանչեսթեր Յունայթեդին» չի հաջողվել համաձայնության գալ իր կիսապաշտպան Լուիշ Նանիին «Սպորտինգից» վաղաժամ հետկանչման հարցում:
Իր նախկին ակումբ վերադառնալով՝ Նանին մշտական խաղային պրակտիկա ստացավ և 16 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: Պորտուգալացին իր խաղով աչքի է ընկնում ոչ միայն իր երկրի ազգային առաջնությունում, այլ նաև Չեմպիոնների Լիգայում:
Խոսվում էր, որ հունվարին «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարող է վարձակալությունից հետ կանչել 27-ամյա վինգերին: Սակայն, ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, գործնականում բացառվում է, որ Նանին հունվարին կվերադառնա «Օլդ Թրաֆորդ»:
Ավելացնենք, որ «Սպորտինգը» ոչ միայն ստացել է Նանիի մեկ տարվա վարձակալության իրավունքներն, այլ նաև ազատվել է նրա աշխատավարձը վճարելու պարտականությունից, որը շարունակում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդը»: