• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նանին պատրաստ է տեղափոխվել «Յուվենտուս» կամ «Մոնակո»

Նանի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նանին հայտնել է, որ կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում» կամ «Մոնակոյում»:

Երկու անհաջող մրցաշրջաններից հետո Պորտուգալիայի հավաքականի խաղացողը հույս չունի «կարմիր սատանաների» հետ պայմանագիրը երկարաձգելու, իսկ իր գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ: Տրամաբանական է, որ «Յունայթեդը» հիմա պատրաստ է լսել Նանիին վերաբերող առաջարկություններ:

Արդեն հայտնի է, որ «Յունայթեդը» մերժել է «Գալաթասարայի» առաջարկը: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Նանին հայտնել է իր ընկերներին, որ նախընտրում է խաղալ Իտալիայում կամ Ֆրանսիայում:

Հայտնում են, որ «Յուվենտուսը» և «Մոնակոն» արդեն կապ են հաստատել Նանիի ներկայացուցչի հետ և հիմա պատրաստում են իրենց առաջարկությունները: «Յունայթեդը» գնահատում է պորտուգալացուն մոտ 8մլն ֆունտ: