«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Նանին հայտնել է, որ միշտ պատրաստ է օգնել թիմին, երբ նման հնարավորություն է ունենում:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ռեդինգի» դեմ խաղում (2:1) Նանին դարձավ իսկական հերոս: Պորտուգալացին ոչ միայն բացեց հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբին, այլև գոյաին փոխանցում կատարեց:
Ընթացիկ մրցաշրջանում Նանին «Յունայթեդի» հիմնական խաղացող չէ: Այնուամենայնիվ, նա միշտ պատրաստ է օգնել իր թիմին:
-Կարծում եմ՝ բոլորն էլ միշտ պատրաստ են օգնել թիմին: Ամեն դեպքում ես այդպես եմ մտածում: Եթե ես հնարավորություն եմ ստանում, ապա ուզում եմ օգտվել դրանից և փորձել օգնել թիմին:
Ահա այն, ինչ կատարվեց այսօր երեկոյան, և ես պարզապես երջանիկ եմ ցուցադրածս խաղից: Այո, ես շատ հարվածեցի դարպասին, սակայն վերջնական արդյունքում իմ գոլը փոխեց խաղի ելքը, իսկ Չիչարիտոյին կատարած փոխանցումս նույնպես նպաստեց մեր հաղթանակին,- հայտնել է Նանին: Goal.com