• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նապոլին» հետաքրքրվում է Պեպե Ռեյնայի ծառայություններով

Պեպե Ռեյնա«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է կրկին աշխատել «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ:

Այս ամռանը «կարմիրները» 9 մլն ֆունտ ծախսեցին «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեին գնելու համար: Սակայն մինչև այս տրանսֆերն էլ խոսակցություններ կային, որ «Էնֆիլդում» Ռեյնայի ապագան հարցականի տակ է:

Ռեյնայի անունը կապվում էր «Բարսելոնայի» հետ մինչև այն պահը, երբ հայտնի դարձավ, որ Վիկտոր Վալդեսը որոշել է ևս մեկ տարի մնալ «Նոու Կամպում»: Այժմ 30-ամյա իսպանացու համար պատրաստվում է առաջարկություն անել իտալական «Նապոլին»:

Ինչպես հաղորդում է The Times-ը, Բենիտեսի ընտրությունը կանգնեց Ռեյնայի վրա: Իսպանացի մարզիչը, մինչ այս, «ՔՊՌ»-ի դարպասապահ Ժուլիո Սեզարին գնելու անհաջող փորձ էր կատարել: Եթե անգամ «Նապոլին» Ռեյնային չկարողանա առաջարկել շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձը, որը վաստակում է «Լիվերպուլում», ապա փոխարենը կառաջարկի Չեմպիոնների Լիգայի մասնակցություն և հիմնական կազմում խաղալու հնարավորություն:

Հետաքրքիր փաստեր