«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Սամիր Նասրին և Գաել Կլիշին արդեն մարզվում են ընդհանուր թիմի հետ և ամենայն հավանականությամբ վաղը կմասնակցեն «Նորվիչի» հետ խաղին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Վերջին երկու խաղերում Նասրին և Կլիշին վնասվածքների պատճառով չէին խաղում:
Նշենք, որ այս խաղին դաշտ դուրս կգան նաև Պաբլո Սաբալետան, որը «Սանդերլենդի» հետ խաղում վնասել էր գլուխը, և Կարլոս Տևեսը, որը հարբուխով հիվանդ էր: Իսկ Մարիո Բալոտելլիի առողջական վիճակը բժիշկները դեռ չեն գնահատել: