«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն համաձայնել է տեղափոխվել «Ալ Իթիհադ»։
Դեռ մի քանի շաբաթ առաջ թվում էր, որ Կանտեն կերկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ, որն ավարտվում է հունիսի վերջին, սակայն ի վերջո Նգոլոն այլ որոշում ընդունեց։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Կանտեն կարիերան կշարունակի «Ալ Իթիհադում», որի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
32 ամյա ֆրանսիացին արդեն մասնակի բուժզննում է անցել Լոնդոնում, և շուտով նրա տեղափոխությունը «Ալ Իթիհադ» պաշտոնապես կհաստատվի։
Ավելացնենք, որ Սաուդյան Արաբիայում Կանտեն տարեկան կստանա 100 մլն եվրո (86 մլն ֆունտ)։