• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» բարձրացավ Պրեմիեր լիգայի աղյուսակի 2-րդ հորիզոնական

«Նյուքասլը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթելով «Լեսթերին»:

«Քինգ Փաուերում» հանդիպումը սկսվեց տանտերերի դեմ 11 մետրանոց հարվածով Ժոելինտոնի նկատմամբ խախտման համար: Քրիս Վուդը հստակ կատարեց 11 մետրանոց հարվածը՝ 0:1:

Մի քանի րոպե անց Միգել Ալմիրոնը ցույց տվեց, որ չի կորցրել իր մարզավիճակը 2022 թվականի աշխարհի առաջնության դադարի ժամանակ։ Պարագվայցին, զուգընկերոջ հետ պատ խաղարկեց, աջ կողմից ներխուժեց տուգանային հրապարակ և գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը՝ 0:2:

Իսկ 32-րդ րոպեին ամեն ինչ լիովին պարզ դարձավ։ Հենց Ժոելինտոնը գլխով եզրափակեց Կիրան Թրիպերի կատարած անկյունայինը` 0:3:

Չնայած «աղվեսների» բոլոր ջանքերին երկրորդ խաղակեսում, հաշիվը չփոխվեց։

Հետաքրքիր փաստեր