• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» ծանր դրության մեջ է

Ալան Պարդյու«Նյուքասլը» շաբաթ օրը կխաղա առանց Յոհան Կաբայեի, որը դեռ ապաքինվում է:

Այս պահին «կաչաղակները» ծանր դրության մեջ են: Մի կողմից ֆուտբոլիստների հաճախակի վնասվածքները, մյուս կողմից վերջին 11 խաղում կրած 9 պարտությունները թիմին ստիպում են մտածել առաջնությունից դուրս չմնալու մասին: Բացի դրանից անցած շաբաթ Ալան Պարդյուի առաջատար Դեմբա Բան տեղափոխվեց «Չելսի»:

Իսկ այս շաբաթ օրը թիմը խաղալու է «Նորվիչի» հետ, և Պարդյուն հույս ուներ` կիսապաշտպան Կաբայեն և կենտրոնական պաշտպան Թեյլորը դաշտ դուրս կգան: Մինչդեռ The Guardian պարբերականի հաղորդմամբ երկու ֆուտբոլիստներն էլ չեն կարող խաղալ:

Հայտնի է, որ մինչև հաջորդ ամիս Հաթեմ բեն Արֆան նույնպես չի խաղալու, իսկ Շոլա Ամեոբին որակազրկված է:

Պարդյուի համար լավ նորությունն այն է, որ նորեկ Մաթյո Դեբյուշին պատրաստ է իր առաջին խաղին, իսկ կիսապաշտպան Յոհան Գուտյերասը ապաքինվել է:

Հետաքրքիր փաստեր