• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» կքննարկի Կոլոչինիի հեռանալու ցանկությունը

Ֆաբրիսիո Կոլոչինի«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հաստատել է, որ այս շաբաթ բանակցություններ են վարելու թիմի ավագ Ֆաբրիսիո Կոլոչինիի հետ, որպեսզի նրան համոզեն մնալ թիմում:

Արգենտինացի պաշտպանը մի քանի տարի է` «Նյուքասլի» գլխավոր խաղացողներից է: Սակայն օրերս նա խնդրել է, որպեսզի իրեն թույլ տան մեկնել հայրենիք: Ֆաբրիսիոն ցանկանում է հեռանալ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Կոլոչինիին կորցնելը մեծ խնդիր կարող է դառնալ «կաչաղակների» համար: Առանց այդ էլ թիմում շատ են վնասվածքները, և նրանք հնարավոր է դուրս մնան Պրեմիեր Լիգայից: Հենց այդ մասին էլ Պարդյուն մտադիր է խոսել արգենտինացու հետ:

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը, որովհետև դա մեր ակումբի ներքին գործն է: Բայց մենք կխոսենք Կոլոյի հետ այս շաբաթ և ամեն ինչ կկարգավորենք,- ասել է Պարդյուն: Sky Sports