Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց վտանգավոր գոտում գտնվող «Նյուքասլ Յունայթեդի» հետ։
«Սեյնտ Ջեյմս Պարկում» բավական գեղեցիկ և անզիջում պայքար ստացվեց, որն ավարտվեց մարտական ոչ ոքիով։ Մանկունյանցիների կազմում փայլեց Ուեյն Ռունին, ով դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դաշտի տերերից էլ գոլերի հեղինակ դարձան Ջորջինո Վեյնալդումը, Ալեքսանդր Միտրովիչը և Փոլ Դամետը։
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը»՝ վաստակած 34 միավորով կշարունակ նահանջեց 6-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ռունի՝ 9ր (11մ), 79ր, Լինգարդ՝ 38ր, Վեյնալդում՝ 42ր, Միտրովիչ՝ 67ր, Դամետ՝ 90ր։