«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նոր պայմանագրով նախատեսվում է աշխատավարձի բարձրացում 500 հզր ֆունտով, որից հետո այն կկազմի տարեկան 8 մլն ֆունտ:
Ինչպես հայտնի է, «Արսենալի» գլխավոր բաժնետեր Ստեն Կրոնկեն նախորդ շաբաթ ցանկություն հայտնեց նոր պայմանագիր ստորագրել Վենգերի հետ, ում ներկայից պայմանագիրը կլրանա արդեն հաջորդ ամառ:
Daily Mirror-ի հաղորդմամբ, ակումբի տնօրենների խորհուրդը գոհ է ընթացիկ մրցաշրջանում «զինագործների» մեկնարկից, ովքեր Պրեմիեր Լիգայի մեկնարկային 6 տուրերից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում ունեն 100% արդյունավետություն:
Աղբյուրի համաձայն, նոր պայմանագրի համար կողմերը բանակցությունները կսկսեն արդեն հաջորդ շաբաթ: Սպասվում է, որ առաջարկվող պայմանագիրը կլինի 3 տարվա համար, և ֆրանսիացի մասնագետը տարեկան կվաստակի 8 մլն ֆունտ:
Ավելացնենք, որ այս գործարքով Վենգերը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը: