• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Շախտյորի» գումարից 4 մլն ֆունտը Ֆերնանդինյոն իր գրպանից է վճարել

Ֆերնանդինյո«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ֆերնանդինյոն իր տրանսֆերն արագացնելու համար 4 մլն ֆունտ է վճարել «Շախտյորին»:

Բրազիլիացու վաճառքից «հանքափորները» 34 մլն ֆունտ են ստացել: «Սիթի» տեղափոխվելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ այդ գումարի մի մասը Ֆերնանդինյոն վճարել է իր գրպանից: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

«Շախտյորում» Ֆերնանդինյոն իսկական առաջատար էր, ով վերջին ութ տարում վեց անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն: Դոնեցկյան ակումբը երկար ժամանակ Ֆերնանդինյոյի համար պահանջում էր 42.5 մլն ֆունտ:

Ավելացնենք, որ «Սիթիում» Ֆերնանդինյոյի աշխատավարձը կազմում է շաբաթական 100 հզր ֆունտ: Այդ պարագայում նրան մեկ ամբողջ մրցաշրջան կպահանջվի 4 մլն ֆունտ վաստակելու համար: