• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Շեֆիլդը» համաձայնության է եկել «Աստոն Վիլլայի» հետ

Պրեմիեր լիգայի նորեկ «Շեֆիլդ Յունայթեդը» համաձայնություն է ձեռք բերել «Աստոն Վիլլայի» հարձակվող Կամերոն Արչերի արժողության շուրջ:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, կողմերը դեռ պետք է պայմանավորվեն մի շարք կետերի շուրջ, սակայն 21 ամյա Արչերի տրանսֆերը շատ մոտ է։

Ավելի վաղ «Լուտոնն» էր փորձել ձեռք բերել Արչերին, սակայն «գլխարկագործները» ցանկանում էին միայն վարձակալել Կամերոնին, իսկ «առյուծները» նախընտրում էին մշտական ​​տրանսֆերը։

Արչերի օգնությամբ, ով այս ամառվա սկզբին Անգլիայի հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը, «Շեֆիլդ Յունայթեդը» հույս ունի լրացնել Իլիման Նդիայեի կորուստը:

Արչերն իր լավագույն կողմերը դրսևորեց նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում, երբ վարձավճարով հանդես էր գալիս «Միդլսբրոյում» ։ Կամերոնը Մայքլ Կարրիկի թիմի 23 խաղում դարձավ 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հետաքրքիր փաստեր