• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Շեֆիլդ Յունայթեդը» ունի նոր մարզիչ

«Շեֆիլդ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է իր գլխավոր մարզիչ Փոլ Հեքինգբոտոմի պաշտոնանկությունը և նրա փոխարեն Քրիս Ուայլդերի նշանակումը:

Հեքինգբոթոմի օրոք «Շեֆիլդ Յունայթեդը» պարտվել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի 14 հանդիպումներից 11-ում, որոնցից մեկը «Բերնլիից» կրած 5:0 հաշվով պարտությունն է:

Նշենք, որ սա առաջին մարզչական հեռացումն է Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում։

46 ամյա Հեքինգբոթոմի պաշտոնը, ով 2021 թվականի նոյեմբերից մշտական ​​հիմունքներով մարզում էր «շեղբերին», անմիջապես զբաղեցրեց 56 ամյա Ուայլդերը, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

2016-ից 2021 թվականների ընթացքում Ուայլդերը մարզել է «Շեֆիլդ Յունայթեդը»՝ ակումբը Առաջին լիգայից հասցնելով Պրեմիեր լիգա։

Ուայլդերը ընդունում է մարզչական ղեկը այն ժամանակ, երբ ակումբը գտնվում է Պրեմիեր լիգայի վերջին տեղում, իսկ Քրիսի նորամուտը նախատեսված է չորեքշաբթի օրը «Լիվերպուլի» դեմ տնային խաղում:

«Քրիսն այս պահին մոլորակի լավագույն տղան է, ով կգլխավորի ակումբը: Քրիսը շատ լավատես է մրցաշրջանը փրկելու հարցում: Նա համարում է, որ դա շատ բարդ գործ է, բայց դեռ հնարավոր», – ասել է «Շեֆիլդ Յունայթեդի» սեփականատեր արքայազն Աբդուլլահը։

Հետաքրքիր փաստեր