Պրեմիեր Լիգան լքած «Ուիգանի» կիսապաշտպան Շոն Մելոնին խոստովանել է, որ դեռևս իր ապագայի վերաբերյալ որոշում չի կայացրել:
Մելոնիի ակնառու խաղը ոչ միայն օգնեց «Ուիգանին» հաղթել Անգլիայի գավաթը, այլև գրավեց որոշ ավելի հայտնի ակումբների ուշադրությունը: Սակայն կաիրերան այլ ակումբում շարունակելու հարցը շոտլանդացին հետաձգում է մինչև այն պահը, երբ «Ուիգանը» կգտնի Ռոբերտո Մարտինեսին փոխարինող:
-Ես դեռ չեմ մտածել այդ մասին: Ակումբում շատ անորոշություններ կան, բայց երբ մենք վերադառնանք նախամրցաշրջանային նախապատրաստությանը և իմանանք նոր մարզչի անունը, ամեն ինչ պարզ կդառնա,- 30-ամյա Մելոնիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: