«Տոտտենհեմի» ղեկավարությունը որոշել է հոմոֆոբիայի դեմ պայքարում կտրուկ քայլերի գնալ: Լոնդոնյան ակումբի մարզադաշտում առաձին սեկտոր կհատկացվի այն երկրպագուներին, ովքեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն:
Ավելացնենք, որ մինչ այս Պրեմիեր Լիգայի 20 ակումբներից 10-ը հանդես էին եկել հոմոֆոբիայի դեմ պայքարում իրենց պատրաստակամությամբ՝ անդամագրվելով «Ֆուտբոլն ընդդեմ հոմոֆոբիայի» (Football v Homophobia) կազմակերպությանը: Այդ ակումբների թվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Վեստ Հեմը»: