«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը չի մասնակցի այսօր կայանալիք Բրազիլիա – Անգլիա ընկերական խաղին:
Երիտասարդ Ուելբեքն այդպես էլ չի հասցնում ապաքինվել ծնկի վնասվածքից, որի պատճառով նա չկարողացավ խաղալ չորեքշաբթի կայացած Իռլանդիայի հետ խաղի ժամանակ:
-Դժբախտաբար, Դենիել Ուելբեքը չի ապաքինվել չորեքշաբթի օրվանից: Մենք ունենք միայն այն խաղացողներին, ովքեր իջել են ինքնաթիռից: Մեկ-երկուսը մեզ չէին խանգարի, սակայն մենք կարող ենք ունենալ ընդամենը 6 ֆուտբոլիստ պահեստայինների նստարանին: Հետևաբար, մենք չենք կարող բողոքել խաղացողների քանակից,- հայտնել է անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը:
Ավելացնենք, որ հարձակվողներից Հոջսոնի տրամադրության տակ են մնացել Ուեյն Ռունին, Թեո Ուոլկոտը և Ջերմեյն Դեֆոն: