«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքին հետաքրքրել է «Տոտտենհեմ» տեղափոխվելու տարբերակը:
Այս շաբաթ Ուելբեքին հայտնեցին, որ նա պետք է հեռանա «Օլդ Թրաֆորդից», քանի որ Լուի վան Գալի թիմում բավարար խաղային ժամանակ չի ստանալու:
Դենին չի կարող խաղալ նաև որպես վինգեր, քանի որ «Յունայթեդը» շատ մոտ է «Ռեալի» աստղ Անխել Դի Մարիային գնելուն: Այս իրավիճակն Անգլիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին ստիպել է մտածել «Տոտտենհեմին» միանալու մասին:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Ուելբեքի տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա օրերին: Դենին, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Հալլ Սիթին» և «Սանդերլենդը», իր ընկերներին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է Ուելբեքին առաջարկել կենտրոնական հարձակվողի դիրքը, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռոբերտո Սոլդադոն և Էմանուել Ադեբայորը:
Ավելացնենք, որ Ուելբեքի տրանսֆերը գնահատվում է 15 մլն ֆունտ: