• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունի. «Հավաքականում կարիերաս անիմաստ կլինի, եթե ոչինչ չհաղթեմ»

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ Անգլիայի ազգային հավաքականում իր կարիերան կարելի է դատել միայն հաղթած տիտղոսներով:

27-ամյա Ուեյնի անվան դիմաց հավաքականում անցկացված 81 խաղ կա, որոնցում նա դարձել է 35 գոլի հեղինակ: Այժմ նա բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում վեցերորդն է և 14 գնդակ է հետ առաջատար սէր Բոբբի Ռոբսոնից:

Սակայն ի տարբերություն ակումբային ֆուտբոլին, միջազգային ասպարեզում Ռունին այդպես էլ ոչինչ չի հաղթել:

-Ես մշտապես զգում եմ, որ պետք է տիտղոս նվաճել, որպեսզի քեզ հաջողակ համարես: Հնարավոր է՝ ես դառնամ հավաքականում բոլոր ժամանակների ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը, սակայն եթե որևէ հաղթանակ չունենամ, ապա դա կկորցնի իր իմաստը: Հենց դրա համար եմ խաղում հավաքականում: Իմ նպատակը հավաքականի հաջողությունն է,- ասել է Ռունին: Sky Sports