• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունի. «Մենք չենք մոռացել այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի «Սանդերլենդում»

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղին իր թիմը մեկնում է մեկ ցանկությամբ՝ վրեժ լուծել:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջին տուրում «Սանդերլենդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Յունայթեդին»: Տանտերերի երկրպագուները բուռն արձագանքեցին «Յունայթեդի» հարևան «Մանչեսթեր Սիթիի»՝ «ՔՊՌ»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին տեղեկությանը: Հենց այդ հաղթանակն էլ «քաղաքայիններին» պարգևեց չեմպիոնական տիտղոսը:

Ռունին չի թաքցնում, որ ինքն ու իր թիմակիցները չեն մոռացել այդ: Ուեյնի խոսքերից պարզ է դառնում, որ «Յունայթեդի» առաջադրանքն է անպայման հաղթել մրցակցին առաջիկա հանդիպմանը:

-Դրա մասին ես և մեր խաղացողներից շատերը չեն մոռացել: Երբ հնչեց խաղն ազդարարող սուլիչը, մենք իսկապես չգիտեինք, թե ինչպես է խաղում «Սիթին»…

Սակայն հետո մենք լսեցինք «Սանդերլենդի» երկրպագուների ծափահարությունները: Այդ մրցաշրջանը նրանց համար լավագույնը չէր, և այս ամենը շատ տխուր էր,- հայտնել է Ռունին:

«Մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը նույնպես խոսել է այդ մասին: Նա հիշել է նմանատիպ մի դեպք, որ պատահել է 20 տարի առաջ: Այդ ժամանակ թիմը թանկ միավորներ կորցրեց «Լիվերպուլի» հետ խաղում և չեմպիոնական տիտղոսը զիջեց «Լիդսին»:

-«Լիվերպուլի» երկրպագուները ստորագրություն խնդրեցին Բեքհեմից, Գիգգսից, Սքոուլզից և Նևիլից, իսկ այնուհետև պատռեցին դրանք և թղթի կտորներն օդ նետեցին: Ես ասացի Ռայանին և մյուս տղաներին մտապահել այդ օրը:

Ինչ վերաբերվում է անցած մրցաշրջանին, ապա «Սանդերլենդի» այդ երկրպագուներն ակհայտ է՝ նաև «Սիթիին» էին երկրպագում: Անկասկած, մենք չենք մոռացել այդ մասին: Սա ես եմ ձեզ ասում,- հայտնել է Սէր Ալեքսը: Daily Mirror