• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՈՒԵՖԱ-ն հնարավոր է որակազրկի Սէր Ալեքսին

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հնարավոր է պատժվի ՈՒԵՖԱ-ի կողմից: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ պատասխան խաղից հետո մարզիչը չէր ներկայացել մամլո ասուլիսին:

Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց «Յունայթեդի» պարտությամբ 1:2 հաշվով, և թիմը դուրս մնաց հետագա պայքարից: Երկրորդ խաղակեսին մրցավար Ջյունեյտ Չակիրը դաշտից հեռացրեց «մանկունյանցիների» վինգեր Նանիին: Սա ազդեց խաղի ելքի վրա:

Այդ ժամանակ Սէր Ալեքսն ահավոր տրամադրության մեջ էր և հրաժարվեց ներկայանալ լրագրողներին: Նրա փոխարեն ասուլիսին եկավ օգնական Մայք Ֆելանը: Արդեն վաղը ՈՒԵՖԱ-ն կորոշի՝ պատժվում է մասնագետը, թե ոչ:

-Դա կարող է լինել զգուշացում, տուգանք կամ որակազրկում: Պետք է սպասենք, իսկ այնտեղ կտեսնենք,- հայտնել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը The Guardian պարբերականին:

Ավելացնենք, որ աղբյուրի փոխանցմամբ եվրոգավաթներում լավ պահվածքի շնորհիվ Սէր Ալեքսը հավանաբար կխուսափի որակազրկումից, որն այսպիսի դեպքերում կարող է լինել մեկ խաղով: