«Չելսին» ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 10 միլիոն եվրոյով՝ Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:
«Չելսիի» խախտումները վերաբերում են «թերի ֆինանսական տեղեկատվությանը» 2012-ից 2019 թվականներին, երբ լոնդոնյան ակումբը պատկանում էր Ռոման Աբրամովիչին։
«Չելսիի» նոր սեփականատերերը՝ Թոդ Բելին և նրա գործընկերները, լիովին համագործակցել են հետաքննության հետ, ինչի արդյունքում ակումբի և ՈՒԵՖԱ-ի Անկախ Ակումբի ֆինանսական վերահսկողության մարմնի (CFCB) հետաքննության պալատի միջև կնքվել է բարեկամական համաձայնություն:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունից հետևում է, որ այս բարեկամական որոշումը ներառում է «Չելսիի» կողմից սահմանված 8,6 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանքի վճարումը:
«Յուվենտուսը» կվճարի նույն տույժը ՖՖՓ-ի կանոնները խախտելու համար, սակայն իտալական գրանդը հեռացվել է Կոնֆերենց լիգայից 2023/24 մրցաշրջանի համար: