«Ուիգանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Օուեն Քոյլը հայտարարել է, որ չի պատրաստվում հշաժարվել իր ֆուտբոլիստներից քիչ գումարի դիմաց:
«Ուիգանի»` Պրեմիեր Լիգան լքելը միայն ուժեղացրել է այլ ակումբների հետաքրքրությունը կիսապաշտպաններ Ջեյմս Մակարտիի, Շոն Մելոնիի և հարձակվող Արունա Կոնեի հանդեպ: Սակայն Քոյլը, ով նման իրավիճակում հայտնվել է նաև «Բոլթոնում», մտադիր չէ իր աստղերի գինն իջեցնել:
-Լինում է, որ ինչ-որ մեկը գալիս է Ձեզ մոտ մեծ գումարով, և հենց այն ժամանակ, երբ Դուք չեք ցանկանում վաճառել Ձեր խաղացողներին: Ամեն դեպքում, ոչ ոք չպետք է ցածր գնով հեռանա:
Եթե որևէ մեկը գնա, ապա ակումբը պետք է վճարի ամբողջ գումարը: Ուզու՞մ եմ կորցնել Մակարտիին կամ Կոնեին: Իհարկե ոչ: Սակայն, հնարավոր է, որ ակումբները համապատասխան առաջարկ ներկայացնեն:
Ես նման խնդրի հանդիպել եմ «Բոլթոնում», երբ մենք նույնպես դուրս մնացինք Պրեմիեր Լիգայից: Երբ լավ խաղացողները դուրս են մնում աշխարհի լավագույն առաջնությունից, նրանց հանդեպ միշտ էլ հետաքրքրություն կլինի,- Քոյլի խոսքերն է մեջբերում Daily Star-ը: