«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ շաբաթ օրը «Աստոն Վիլլայի» դեմ խաղին իրենց տրամադրության տակ կլինի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում Ուիլշերը կոճի վնասվածք ստացավ: Հաղորդվում էր, որ Ջեկը կարող է բաց թողնել «վիլլացիների» դեմ խաղը:
Սակայն 22-ամյա անգլիացու վնասվածքը պարզվեց այնքան էլ լուրջ չէ: Շաբաթ օրը Ջեկը, ինչպես նաև Մաթյո Ֆլամինին և Կալում Չեմբերսը կօգնեն «զինագործներին»:
-Ֆլամինին և Չեմբերսը շարք են վերադարձել: Ուիլշերի հետ ամեն ինչ կարգին է,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է Վենգերը: