«Աստոն Վիլլան» համաձայնության է եկել «Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Տորեսի հետ:
Տորեսն ի սկզբանե եղել է «Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի տրանսֆերային նպատակներից մեկը, և The Athletic-ը պնդում է, որ Պաուի տեղափոխության բոլոր հարցերը այժմ համաձայնեցված են:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «առյուծները» արդեն կարողացել են համաձայնության գալ թե՛ «Վիլյառեալի» հետ, թե՛ Տորեսի հետ:
Ըստ շրջանառվող լուրերի, Տորեսը՝ ով 173 հանդիպում է անցկացրել «Վիլյառեալի» կազմում 2016 թվականի իր նորամուտից հետո, կարող է արժենալ 55 միլիոն ֆունտ ստերլինգ:
Այսպիսով, 26 ամյա իսպանացին կարող է դառնալ «Վիլլայի» երկրորդ նորեկը այս տրանսֆերային պատուհանում։ Ինչպես գիտեք «առյուծների» առաջին ձեռքբերումը այս պատուհանի ժամանակ Յուրի Տիլեմանսն է, որ թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։