• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկոտը հույս ունի ևս մեկ հնարավորություն ստանալ հարձակման կենտրոնում

Թեո ՈւոլկոտԹեո Ուոլկոտը հույս ունի, որ հնարավորություն կունենա մրցաշրջանի մնացած հատվածում իրեն դրսևորվել կենտրոնական հարձակվողի դիրքում:

Ընթացիկ մրցաշրջանում Թեոն 19 գնդակ է խփել: Սակայն նոր պայմանագիր կնքելուց հետո նա գործնականում այլևս գոլ չի խփում: Ուոլկոտի արդյունավետության նվազեցումը կարելի է բացատրել նաև նրանով, որ վերջին ամիսներին «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հարձակման սուր գծում օգտագործել է Օլիվյե Ժիրուին:

Սակայն այժմ Ժիրուն որակազրկված է, որից էլ Թեոն պատրաստվում է օգտվել:

-Արդեն մի քանի խաղ եմ անցկացրել այդ դիրքում և կցանկանայի այսպես շարունակել մրցաշրջանի մնացած հատվածում: Իմ գոլերի մեծ մասը խփել եմ՝ գործելով հարձակման գծում: Հետևաբար ես ցույց եմ տվել այն, ինչի ընդունակ եմ: Այժմ ամեն ինչ կախված է մարզչից և այն բանից, թե նա ինչն է լավագույնը համարում:

Վստահ եմ, որ դեռ հնարավորություն կունենամ: Իմ առջև նպատակ եմ դրել խփել 20 գոլ մրցաշրջանի ընթացքում, սակայն ավելի կարևոր է, որ «Արսենալն» այն ավարտի երրորդ կամ չորրորդ հորիզոնականում,- հայտնել է Ուոլկոտը: Goal