• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուոլկոտ. «Օզիլի ժամանումը լրացուցիչ ոգևորություն կտա թիմին»

Թեո Ուոլկոտ«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ժամանումը Լոնդոն:

Անգլիացու կարծիքով Օզիլի ներկայությունը կմեծացնի «զինագործների» հնարավորություններն այս մրցաշրջանում:

-Այս տրանսֆերը հաստատում է, որ մենք շատ լուրջ ենք տրամադրված մրցաշրջանի համար: Այժմ մենք իսկապես կարող ենք նոր մակարդակով հանդես գալ:

Մենք անհաջող մեկնարկեցինք առաջնությունում, սակայն կարողացանք հաղթահարել այդ ամենը, և հիմա ամեն ինչ ուղղակի հրաշալի է: Երբ Օզիլի նման ֆուտբոլիստներ են գալիս թիմ, դա ավելի մեծ ոգևորություն է տալիս բոլոր ֆուտբոլիստներին,- Ուոլկոտի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ավելացնենք, որ Մեսութ Օզիլը, ով անցած մրցաշրջանում դարձել է 9 գոլի հեղինակ և կատարել է 16 գոլային փոխանցում, կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել «Արսենալի» կազմում «Սանդերլենդի» դեմ արտագնա խաղում, որը կկայանա սեպտեմբերի 14-ին:

Հետաքրքիր փաստեր