«Չելսիի» մարզչական շտաբը որոշել է կիսապաշտպան Տորգան Ազարին հաջորդ մրցաշրջանում վարձակալությամբ տալ Պրեմիեր Լիգայի որևէ ակումբին:
Ինչպես գիտենք, 20-ամյա Տորգանը «կապույտների» առաջատար Էդեն Ազարի փոքր եղբայրն է, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով խաղում է «Զուլտե-Վարեգեմում»:
Խոսվում է, որ Տորգանն իր եղբոր համեմատ պակաս տաղանդավոր չէ: Ազար կրտսերը նույնպես հրավիրվել է Բելգիայի ազգային հավաքական:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Տորգանի որակների զարգացման համար հաջորդ քայլը պետք է լինի Պրեմիեր Լիգայում հանդես գալը: Ակնհայտ է, որ դեռ վաղ է «կապույտների» հիմնական կազմում խաղալու համար: