• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» ավարտին հասցրեց Դիեգո Կոստայի տրանսֆերը

Դիեգո Կոստա«Չելսին» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերն ավարտին հասցնելու մասին:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ երկու ակումբները համաձայնության են եկել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Իսկ այսօր գործարքն ավարտին հասավ և Դիեգոն հինգ տարվա պայմանագիր ստորագրեց «Չելսիի» հետ:

25-ամյա Կոստան, ով «կապույտներին» է միացել 32 մլն ֆունտով, իր նոր թիմի հետ առաջին մարզումը կանցկացնի հաջորդ շաբաթ:

-Ես շատ ուրախ եմ «Չելսիի» հետ պայմանագիր ստորագրելու համար: Բոլորն էլ գիտեն, որ սա մեծ ակումբ է, և ես անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ատլետիկոյի» բոլոր այն մարդկանցից, ովքեր ինձ դարձրեցին այն ֆուտբոլիստը, որը կամ այժմ,- ասել է Կոստան:

Հետաքրքիր փաստեր