«Չելսին» վերջնականապես հրաժարվել է նոր մարզադաշտ կառուցելու մտքից: Լոնդոնյան կաումբն ուսումնասիրում է «Սթեմֆորդ Բրիջի» նստատեղերի քանակն ավելացնելու տարբերակները:
Այս պահին «ազնվականները» տարբերակներ են քննարկում իրենց տնային մարզադաշտը վերակառուցելու և նստատեղերը 40 հզրից ավելացնելու համար, որն այժմ չի բավականացնում «Չելսիի» նման մեծ ակումբին:
«Կապույտներն» արդեն հաստատել են, որ ցանկանում են «Սթեմֆորդ Բրիջի» հարևանությամբ ստեղծել հեծանվաուղիներ և ավելացնել մարզադաշտի նստատեղերի քանակը: Առաջիկա օրերին նախատեսված է ակումբի ներկայացուցիչների հանդիպումը մոտակա շրջանի բնակիչների հետ: