• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ

«Չելսին» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ՝ 45 միլիոն եվրոյով (38,7 միլիոն ֆունտ ստերլինգ) պաշտպան Ակսել Դիսասիին ձեռք բերելու համար:

«Չելսին» ստիպված եղավ մտնել տրանսֆերային շուկա՝ ավելի ուժեղ կենտրոնական պաշտպան գնելու համար այն բանից հետո, երբ Վեսլի Ֆոֆանան ծանր վնասվածք ստացավ՝ վտանգելով հաջորդ մրցաշրջանի մեծ մասում օիր մասնակցությունը:

25 ամյա Դիսասին, ում ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը», արդեն մտել էր իր պայմանագրի ավարտին, ուստի «Մոնակոյի» ղեկավարները չկարողացան դիմակայել «Չելսիի» առաջարկին:

Համաձայնելով Դիսասիին Լոնդոն բաց թողնել՝ ֆրանսիական ակումբը միևնույն ժամանակ Ակսելին փոխարինող գտավ, ի դեմս «Սաութհեմպտոնի» պաշտպան Մուհամեդ Սալիսուի։

Դիսասին «Մոնակոյի» կազմում է հանդես գալիս 2020 թվականից։ Ակսելը Ֆրանսիայի հավաքականի հետ մասնակցել է Աշխարհի 2022 թվականի առաջնությանը՝ երեք հանդիպում անցկացնելով Քաթարում։

Գործարքի ավարտից հետո Դիսասին ստիպված կլինի իր տեղի համար պայքարել Լևի Քոլվելի, Տիագո Սիլվայի, Տրևո Չալոբայի և Բուենդիա Բադյաշիլի հետ:

Հետաքրքիր փաստեր